Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Սիրիայում իրադրությունը դարձյալ լարված է

Սիրիայում իրադրությունը դարձյալ լարված է
17.06.2012 | 01:43

Սիրիայում շարունակվում են կառավարական ուժերի և ապստամբների բախումները։ Ընդդիմադիր ուժերի հաղորդմամբ՝ հունիսի 16-ին տեղի ունեցած մարտերի հետևանքով սպանվել է ավելի քան 70 մարդ։ Բախումների ու ռազմական գործողությունների մասին հաղորդումներ ստացվում են երկրի ամբողջ տարածքից։ Սակայն, ինչպես հաղորդում է BBC-ի թղթակիցը, վերջին օրերին առավել լարված է իրավիճակը Դամասկոսի շրջանում։
Նշենք, որ շաբաթ օրն անկայուն իրավիճակի պատճառով Սիրիայում իր գործունեությունը դադարեցրել է ՄԱԿ-ի առաքելությունը։

Դիտվել է՝ 3365

Մեկնաբանություններ